Խճանկար

94-ամյա ամերիկացուն բակալավրի աստիճան կշնորհվի

1 րոպեի ընթերցում

94-ամյա ամերիկացուն բակալավրի աստիճան կշնորհվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Արևմտյան Վիրջինիայի համալսարանը մայիսի 17-ին դիպլոմ կհանձնի 94-ամյա շրջանավարտ Էնտոնի Բրուտոյին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրան կշնորհվի բակալավրի աստիճան: Բրուտոն համալսարան է ընդունվել 1939թ. և 1942թ. բանակ է զորակոչվել: Պատերազմի ավարտից հետո նա կրկին համալսարանում շարունակել է կրթությունը, սակայն չի կարողացել ավարտել ուսումը, քանի որ ստիպված է եղել խնամել հիվանդ կնոջը:

Նրա խոսքով՝ իր համար շատ կարևոր է ավարտել համալսարանը: Կատակով նաև նշել է, որ արձակուրդ կվերցնի մինչև մագիստրատուրայում ուսումն սկսելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում