Բրիտանական կատուն Գինեսի նոր ռեկորդ սահմանել Է մռլտոցի ուժգնությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Թորքի քաղաքից Մեռլին անունով կատուն Գինեսի նոր ռեկորդ սահմանել Է մռլտոցի ուժգնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կատվի տիրուհին՝ Թրեյսի Վեստվուդը, կատվի անսովոր ունակությունները հայտնաբերել Է այն բանից հետո, երբ շուրջ 13 տարի առաջ նրան վերցրել Է կենդանիների փրկության կենտրոնից:
Գինեսի ռեկորդների գիրքը ներկայացնող ձայնատեխնիկը եւ ժյուրիի անդամը կատվի մռլտոցի բարձրությունը չափել Է պրոֆեսիոնալ տեխնիկայի միջոցով: Մեռլինի մռլտոցն իր առավելագույն բարձրությանը՝ 67,8 դեցիբելի Է հասել այն բանից հետո, երբ կենդանին ճաշակել Է թյուննոսով կատվի կերի չափաբաժինը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նախկին համաշխարհային ռեկորդը պատկանում Էր Սմոքի անվամբ կատվին: Նրա մռլտոցի ուժգնությունը հասել Է 67,68 դեցիբելի, ինչը նրան թույլ Է տվել պատվավոր տիտղոսը պահպանել 2011 թվականից:
Սովորական ընտանի կատվի մռլտոցը միջին չափով հասնում Է 25 դեցիբելի: