Ելիզավետա Երկրորդն առաջին անգամ հրապարակավ խոսել է արքայադուստր Շարլոտայի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Ելիզավետա Երկրորդ թագուհին առաջին անգամ հրապարակավ խոսել է իր ծոռնուհու՝ արքայադուստր Շարլոտայի ծննդյան մասին Բուքինհեմյան պալատում կազմակերպված բացօթյա ընդունելության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը, արարողությանն այցելել են մոտ ութ հազար մարդ: Հյուրերի թվում է եղել նաև 84-ամյա Սյուզան Պոլլակը, ով թագուհու հետ զրույցի ժամանակ իր ուրախությունն է հայտնել ևս մեկ երեխայի լույս աշխարհ գալու առիթով: Նրա խոսքով՝ թագուհին հայտարարել է, որ երջանիկ է ընտանիքում ևս մեկ աղջկա լույս աշխարհ գալով:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ելիզավետա Երկրորդը հանդիպել է նորածին արքայադստեր հետ: Թագուհին հինգ ծոռ ունի:

Բուքինհեմյան պալատը բացօթյա ընդունելություն է կազմակերպում 1860-ական թվականներից:

Արքայադուստր Շարլոտան ծնվել է մայիսի 2-ին Լոնդոնի Ս. Մերի հիվանդանոցում:

Լուսանկարը` AP

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը