Մարզային

Բազումում գայլերը հոշոտել են 4 հորթ

1 րոպեի ընթերցում

Բազումում գայլերը հոշոտել են 4 հորթ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 13-ին՝ ժամը 10.45-ին, տեղեկություն է ստացվել, որ մայիսի 11-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Բազում գյուղի գերեզմանատանը հարակից հանդամասում գայլերը հարձակվել և հոշոտել են 4 հորթ: Հորթերից երկուսը պատկանում են Ա. Ս.-ին, մեկը՝ Վ. Պ.-ին, իսկ մյուսը՝ Ռ. Ծ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում