Խճանկար

Ժնեւի աճուրդում հազվագյուտ սուտակը վաճառվել Է 30 մլն դոլար ռեկորդային գնով

1 րոպեի ընթերցում

Ժնեւի աճուրդում հազվագյուտ սուտակը վաճառվել Է 30 մլն դոլար ռեկորդային գնով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւի Sotheby's աճուրդում մայիսի 12-ի երեկոյան ռեկորդային բարձր գնով՝ 28,25 միլիոն շվեյցարական ֆրանկով (30,42 միլիոն դոլարով) վաճառվել Է 25,59 կարատ քաշով բիրմայական սուտակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աճուրդը ցուցադրել Է գունավոր թանկարժեք քարերի բացառիկ բարձր պահանջարկը, նշել են փորձագետները:

Վառ կարմիր գույն ունեցող Sunrise Ruby սուտակը, գույն, որը մասնագետներն անվանում են «աղավնու արյուն», ընդելուզված Է Cartier ոսկերչական տան պատրաստած մատանու վրա:

Ինչպես պարզաբանել են Sotheby's-ում, աճուրդում վճարված գումարը ռեկորդային բարձր Է սուտակի եւ Cartier-ի՝ աճուրդում վաճառված թանկագին զարդերի համար: Դա նաեւ ռեկորդային բարձր գին Է գունավոր թանկարժեք քարի համար, որն ադամանդ չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում