Գյումրու քաղաքապետը պարգևատրել է Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներին
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 12 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մայիսի 12-ին ընդունել է 2015թ.-ի ապրիլին Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին:
Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորել է մարզիկներին` հաջողություններ մաղթելով առաջիկա մրցաշարերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքապետարանի մամուլի գրասենյակից, Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով« որ հաղթանակները կլինեն շարունակական« հատկապես« որ Գյումրու սպորտը մշտապես առաջատար դիրքերում է: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ուշադրության համար՝ խոստանալով հաջորդ մրցաշարերից եւս վերադառնալ մեդալներով: Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ է հանձնել մարզիկներին և մարզիչներին` խոստանալով մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպորտը:
Արմենուհի Մխոյան