Մարզային

Կոտայքի մարզում նոր աղբավայր կստեղծվի

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզում նոր աղբավայր կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկեց ՀՀ Նախագահի ներկայացրած՝ «Հայաստանի Հնարապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված«Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը։

ՀՀ տարածքային կառավարման ևարտակարգ իրավիճակներինախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով համաձայնագիրը, նշեց, որ նախատեսվում է Կոտայքի մարզում աղբավայր ստեղծել: «Համաձայնագրի երկրորդ հոդվածում սահմանված է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրում է 3.5 մլն եվրո վարկ։ Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 3 տարի, տոկոսադրույթը լողացող է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տերտերյանը:

Նա հայտնեց, որ սպասարկողը կլինի Հրազդանի քաղաքապետարանը։ «Սա լինելու է ընկերություն, որը հիմնադրելու են Կոտայքի մարզի բոլոր քաղաքապետարանները միասին: Սա առաջին դեպքն է, որ մեր համայնքները սեփական տնտեսական պատասխանատվությամբ վարկային ծրագրի տակ են մտնում»,- հայտնեց Տերտերյանը՝ տեղեկացնելով, որ բացի 3.5 միլիոն եվրո վարկից կտրամադրվի նաև 3.5 միլիոն եվրո դրամաշնորհ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում