ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով Սոչիում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին նվիրել Է Կրասնոդարի լոլիկ ու կարտոֆիլ, ինչպես նաեւ մարզաշապիկ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի խորհրդանշաններով: Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Լավրովը Քերիին նվիրել Է Կրասնոդարի լոլիկ ու կարտոֆիլ ու նաեւ մարզաշապիկ՝ Հաղթանակի խորհրդանշաններով»,- գրել Է Զախարովան Facebook-ի իր Էջում՝ հրապարակումը ուղեկցելով նվերների հանձնման լուսանկարներով:
Ամերիկացի հյուրը եւս դատարկաձեռն չԷր եկել. նա «ռուսական կողմին ներկայացրել Է ռուսական ԶԼՄ-ներից արված քաղվածքների ցուցակը, որոնք, նրա կարծիքով, չեն արտացոլում ընդգրկուն ռուս-ամերիկյան հարաբերությունների իրական ներուժը», որոնք, նրա համոզմամբ՝ բարելավման կարիք» ունեն, գրում Է Զախարովան:
ԱՄՆ-ի պետքարտուղարը մայիսի 12-ի առավոտյան ժամանել Է Սոչի, որտեղ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հանդիպելու Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Լուսանկարը` ՌԴ ԱԳՆ Twitter-ի էջից