Մարզային

Գեղարքունիքի մարզի հանդբոլի թիմը նվաճեց հանրապետական եզրափակիչ խաղերի ուղեգիր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի հանդբոլի թիմը նվաճեց հանրապետական եզրափակիչ խաղերի ուղեգիր

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի հանդբոլի պատանեկան հավաքականը ՀՀ հանդբոլի առաջնության փնջային մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ ապահովելով հանրապետակական փուլի մասնակցության ուղեգիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի փոխտնօրեն Լալիկ Ներսիսյանը, մինչեւ 15 տարեկանների հանդբոլի փնջային մրցաշարին, որը կայացավ Վանաձորում, մայիսի 6-11-ը, մասնակցեցին Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերը: Գեղարքունիքի մարզի հավաքականը համառ պայքարում կարողացավ հաղթանակի հասնել Շիրակի, Տավուշի եւ ԼՂՀ հավաքական թիմերի նկատմամբ եւ իր համար ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը: Եզրափակիչը կկայանա Երեւանում այս տարվա հոկտեմբերին: Գեղարքունիքի մարզի հանդբոլի հավաքականի կորիզը կազմում են Գավառ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնց մարզում է Վանիկ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում