Հասարակական

Ավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան

1 րոպեի ընթերցում

Ավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 12-ին՝ ժամը 12.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն(վնասվել է գազալցակայանի տանիքը), հրդեհի նշաններ չեն նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Ա. Բաբաջանյան փողոցին հարող տարածքում (թիվ 75 շենքի մոտակայք) գտնվող «Օլիվեստա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «Մերսեդես» մակնիշի 81 ZL 777 պետհամնարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Գ., ծնվ. 1991թ.) վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, վնասվել են ավտոմեքենան (ամբողջությամբ) և գազալցակայանի տանիքը (մոտ 3 քմ): Փրկարարները կատարել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ, հանել են մարտկոցը, կատարել տարածքի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում