Խճանկար

Ֆրանսիայի կենդանաբանական այգուց առեւանգել են հազվագյուտ կապիկների երկու ընտանիք

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի կենդանաբանական այգուց առեւանգել են հազվագյուտ կապիկների երկու ընտանիք

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարագործները Ֆրանսիայի հյուսիսի Բովալ քաղաքի կենդանաբանական այգուց առեւանգել են 17 հազվագյուտ կապիկների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հիմնարկության տնօրեն Ռուդոլֆ Դելորդը: Նրա խոսքով՝ անհայտ անձինք գողացել են տասն արծաթագույն խաղկանների եւ յոթ ոսկեգույն առյուծային տամարինների:

«Դրանք շատ հազվագյուտ, շատ նուրբ կապիկներ են, որոնք մտնում են բուծման միջազգային ծրագրի մեջ: Մենք նվազագույն իսկ պատկերացում չունենք, թե դա ինչպես կարող Էր տեղի ունենալ: Գողերը փորձագետներ են եղել: Նրանք ճշտորեն գիտեին, թե ինչ են տանելու»,- մեջբերում Է France-Presse գործակալությունը Դելորդի խոսքը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Դելորդը հավելել Է, որ «կապիկներին շատ բարդ Է կերակրելը», եւ նրանց մասնագետների խնամք Է անհրաժեշտ:

«Մենք հույս ունենք շուտով գտնելու դրանց»,- հավելել Է կենդանաբանական այգու տնօրենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում