Խճանկար

Ջակոմետիի «Մատնացույց անող մարդը» դարձել է աշխարհի ամենաթանկ քանդակը

1 րոպեի ընթերցում

 Ջակոմետիի «Մատնացույց անող մարդը» դարձել է աշխարհի ամենաթանկ քանդակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտո Ջակոմետիի «Մատնացույց անող մարդը» քանդակը Christie's-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 141,285 մլն դոլարով՝ դառնալով աճուրդում երբեւիցե վաճառված ամենաթանկ քանդակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

180-սանտիմետրանոց բրոնզե քանդակը շվեյցարացի վարպետի կողմից ստեղծվել է 1947 թվականին: Այն համարվում էր Christie's-ի «Հառաջ դեպի անցյալ» աճուրդի ամենաթանկ լոտերից մեկը:

Քանդակը եզակի է նաեւ այն առումով, որ վարպետն ինքն է իր ձեռքով այն ներկել: Մինչ այժմ ամենաթանկ քանդակը Ջակոմետիի «Քայլող մարդն» էր: 2010 թվականին այդ կոմպոզիցիան Christie's-ի աճուրդում վաճառվել էր 104 մլն դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում