Մարզային

Գավառի կոյուղու դիտահորում թունավորված քաղաքացու վիճակն արդեն կայուն է

1 րոպեի ընթերցում

Գավառի կոյուղու դիտահորում թունավորված քաղաքացու վիճակն արդեն կայուն է

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Բանդեր թաղամասում կոյուղու դիտահորում այսօր մաքրման աշխատանքներ կատարելիս գիտակցությունը կորցնելու աստիճան թունավորված քաղաքացի, Դիլիջանի բնակիչ Գ.Գ.-ն Գավառի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո արդեն եկել է գիտակցության եւ գտնվում է կայուն վիճակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, դիտահորի մեջ աշխատելիս՝ կոյուղու օդից ծանր թունավորում ստացած քաղաքացուն բժշկական կենտրոն էին տեղափոխել անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում: «Ցուցաբերված համապատասխան բուժօգնության շնորհիվ տուժածն աստիճանաբար եկավ գիտակցության, եւ այժմ արդեն գտնվում է կայուն վիճակում, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հավաստեց Աշոտ Կարապետյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում