Մարզային

Արարատի մարզում նվազել է հրդեհների թիվը

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում նվազել է հրդեհների թիվը

ԱՐՏԱՇԱՏ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման համար իրականացվել է 257 ելք, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն աճել է 35-ով: Մարզում հիշյալ ժամանակահատվածում գրանցված 70 տեխնածին բնույթի արտակարգ դեպքերից 61-ը հրդեհի դեպքերն են:

Ինչպես «Արմնեպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, այս տարվա առաջին եռամսյակում հրդեհների դեպքերը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մարզում նվազել են 32-ով` հասնելով 61-ի: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, այրվել է գույք կամ կուտակված անասնակեր: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել են չորս մարդ, վիրավորներ չեն եղել:

Մարզում հրդեհներից առաջացած նյութական վնասն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 24 034 000 դրամ: 2014 թվականի նույն ժամանակահատվածում հրդեհների հասցրած վնասը կազմել է 24 140 675 դրամ:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում