Մարզային

Գավառում դիտահոր մաքրող բանվորը հիվանդանոց է տեղափոխվել թունավորված վիճակում

1 րոպեի ընթերցում

Գավառում դիտահոր մաքրող բանվորը հիվանդանոց է տեղափոխվել թունավորված վիճակում

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դեպք է գրանցվել Գավառ քաղաքի կոյուղու մաքրման աշխատանքների ժամանակ. թունավորման ծանր դեպքով Գավառի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ աշխատող Գ. Գ-ն, ով կոյուղու մոտ 5 մետր խորության դիտահոր է իջել՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից, ահազանգը ստացվել է ժամը 15.20-ի սահմաններում: Դեպքի վայր են ժամանել ինչպես փրկարարները, այնպես էլ՝ շտապօգնության աշխատակիցները: Դիլիջան քաղաքի բնակիչ, արտակարգ պատահարից տուժած Գ.Գ-ին այս պահին Գավառի բժշկական կենտրոնում ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն:

Ըստ Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանի՝ թունավորվածի վիճակը գնահատվում է ծանր:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում