Խճանկար

Արքայազն Հարրին խոստովանել Է, որ արդեն ցանկանում Է երեխաներ ունենալ

1 րոպեի ընթերցում

Արքայազն Հարրին խոստովանել Է, որ արդեն ցանկանում Է երեխաներ ունենալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին խոստովանել Է, որ ցանկանում Է իր երեխաներն ունենալ, բայց առայժմ չի հանդիպել այն կնոջը, որը կարող Է իր հետ բաժանել թագավորական պարտականությունների բեռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անշուշտ, երբեմն թվում Է, թե արդեն եկել Է ընտանիք կազմելու ժամանակը, երբեմն Էլ թվում Է, թե ոչ, բայց ես չեմ կարծում, որ այդ բաների վրա կարելի Է ինչ-որ կերպ ազդել: Ամեն ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք Է տեղի ունենա: Անշուշտ, ես կցանկանայի, որ այժմ երեխաներ ունենայի, բայց դրա համար ինչ-որ ճանապարհ Է պետք անցնել»,- ասել Է Հարրին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Արքայազնը խոստովանել Է, որ իր համար հեշտ չի եղել զինված ուժերը լքելը, եւ որ ինքն առայժմ չի որոշել, թե հատկապես ինչով կզբաղվի պաշտոնաթողությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում