Մարզային

Արտաշատում նշվեց Ատլետիկայի համաշխարհային օրը

2 րոպեի ընթերցում

Արտաշատում նշվեց Ատլետիկայի համաշխարհային օրը

ԱՐՏԱՇԱՏ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 9-ին եւ 10-ին անցկացված Ատլետիկայի համաշխարհային օրվան նվիրված մրցաշարում արտաշատցի հինգ ատլետ նվաճել են մրցանակային տեղեր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ Սաթենիկ Արամյանը 4մ 92 սմ արդյունքով հեռացատկ մրցաձեւում գրավել է առաջին տեղը: Նա 18,50 վրկ արդյունքով երկրորդ տեղն է գրավել նաեւ 100մ արգելավազք մրցաձեւում: Այս մրցաձեւում առաջին տեղն է գրավել Օլգա Շիպիլովան /15,78 վրկ/: Նա երրորդ տեղն է գրավել նաեւ 200 մ վազք մրցաձեւում` 27,03 վրկ արդյունքով:

Նիզակի նետում մրցաձեւում երկրորդ տեղն է գրավել Մերի Բադալյանը, երրորդ տեղը` Սյուզի Կարապետյանը, իսկ պատանիների մեջ` Հովիկ Սարգսյանը:

Սիմոնյանը գոհունակությամբ արտահայտվեց մանավանդ աղջիկների մրցելույթիմասին: «Նրանք գեղեցիկ հանդես եկան եւ իսկապես ցուցաբերեցին բարձր արդյունքներ: Ես գոհ եմ, գեղեցիկ ելույթներ էին»,-ասաց նա:

Մրցաշարին մասնակցում են ավելի քան 300 մասնակիցներ Երեւանի, Արտաշատի,Վանաձորի, Կապանի, Մասիսի, Գյումրիի մարզադպրոցներից: Արտաշատից մրցաշարին մասնակցեցին ինը ատլետ: Մայիսի 9-ին իրենց ուժերը փորձեցին 2000-2002թթ. ծնված ատլետները, իսկ մայիսի 10-ին` 1998-99 թթ. ծնվածները: Մարզիկները մրցեցին 15 մարզաձեւերում` գնդի հրում, սկավառակի, նիզակի եւ մուրճի նետում, հեռացատկ, բարձրացատկ, արգելավազք, վազք 50մ, 100մ, 800մ եւ1500մ եւ այլն:

Միջոցառմանը ներկա էին հանրապետության տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած վաստակավոր ատլետներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին հետեւում էին ավելի քան 30 մրցավարներ: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում