Խճանկար

Կենդանիների հնադարյան մումիաների մեկ երրորդը կեղծվածքներ են. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Կենդանիների հնադարյան մումիաների մեկ երրորդը կեղծվածքներ են. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ, ըստ իրենց տվյալների՝ կենդանիների եգիպտական մումիաների շուրջ մեկ երրորդն իրականում հնադարյան նմանվածքներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մասնավորապես, Մանչեստրի համալսարանի եւ թանգարանի հետազոտողները հայտնել են, որ կենդանիների շուրջ 80 մումիաներ սքանավորելուց հետո իրենք պարզել են, որ դրանց 30 տոկոսը պարզապես գործվածքից փաթեթներ են՝ կենդանիներ հիշեցնող ուրվապատկերներով եւ ներսից դատարկ:

Հետազոտողները նշում են, որ դրա պատճառը Հին Եգիպտոսում կենդանիների՝ թռչունների, կատուների եւ նույնիսկ կոդկորդիլոսների մումիաների մեծ պահանջարկն Էր, եւ այն ժամանակներում մումիա պատրաստողները պահանջարկը բավարարելու համար ստիպված են եղել պատրաստել կեղծվածքներ:

Ըստ որում, ինչպես նշված Է գիտնականների զեկույցում, գործվածքի մեջ փաթաթված մումիաների երրորդ մասն, իրոք, կենդանիների լավ պահպանված մումիաներ են, եւս մեկ երրորդը՝ սոսկ որոշ կենանիների մասեր, իսկ գործվածքով փաթեթների վերջին երրորդում բնավ ոչինչ չի եղել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում