Հայոց ցեղասպանություն

Լիբանանահայ սուզորդները խաչ են տեղադրել Միջերկրական ծովում ՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի

1 րոպեի ընթերցում

Լիբանանահայ սուզորդները խաչ են տեղադրել Միջերկրական ծովում ՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանահայ սուզորդները մայիսի 10-ին Լիբանանի տարածքում՝ Միջերկրական ծովում, խաչ են տեղադրել ի հիշատակ Հայոց ցեղասպանության ընթացքում ջրում խեղդված հայերի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի լուսանկարիչ Մարգար Թումանյանը: Գործընթացն իրականացվել է Լիբանանում Հայաստանի դեսպանատան, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի, ինչպես նաև Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հովանավորությամբ: Octopus ջրասուզության ակումբը, որի սեփականատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Անդրանիկ Հադդադն է,կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչը ծովում տեղադրելու աշխատանքները:

Խաչը տեղադրվել է 35 մետր խորությամբ: Այն կհավերժացնի Ցեղասպանության զոհերի հիշատակը, ովքեր 1915թ. խեղդամահ են եղել ծովերում ու գետերում՝ խուսափելով թուրքերի բռնություններից, առևանգումներից ու տանջամահ լինելուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում