Իրավունք

Պերուի Հանրապետության քաղաքացիները փորձել են թմրամիջոց տեղափոխել Հայաստան

1 րոպեի ընթերցում

Պերուի Հանրապետության քաղաքացիները փորձել են թմրամիջոց տեղափոխել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի Հանրապետության քաղաքացիներ Ալեքսանդր Կորդովային և Մարիա Ալվարադոյին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասի և 266-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել:

Այս մասին«Արմենպրես»-ինհայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

Ալեքսանդր Կորդովան և Մարիա Ալվարադոն Պերուի Հանրապետությունում անհայտ անձից վերցրել էին մոտ երկու կիլոգրամ 780 գրամ ընդհանուր քաշով կոկաին տեսակի թմրամիջոց: Այնուհետև թմրամիջոցը, ճամփորդական 2 ուսապարկում տեղակայված գաղտնարաններում թաքցնելով, փորձել են տեղափոխել Հայաստան` անհայտ անձին փոխանցելու նպատակով, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում հանցագործությունը բացահայտվել է:

Վերը նշված քրեական հոդվածներով մեղադրյալներին սպառնում է 4-15 տարի ժամկետով ազատազրկում`գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Ալեքսանդր Կորդովայի և Մարիա Ալվարադոյի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում