Խճանկար

Ֆրանսիայում առաջին անգամ մարդու արհեստական սերմնահեղուկ են ստացել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում առաջին անգամ մարդու արհեստական սերմնահեղուկ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ կարողացել են լաբորատոր պայմաններում մարդու արհեստական սերմնահեղուկ ստանալ: Փորձանոթում սերմնահեղուկ ստեղծելու մասին հայտարարել են Ֆրանսիայի Kallistem ֆիրմայի ներկայացուցիչները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին: Kallistem-ում հայտարարել են, որ լիարժեք սպերմատոզոիդներ են ստացել չզարգացած սպերմատոգոնիաներից, որոնք բիոպսիայի մեթոդով վերցվել են հիվանդների ձվանքից:

Ավելի վաղ այս բուժարարողությունը հաջողությամբ կատարվել Է սոսկ մկների վրա: Այժմ գիտնականները պատրաստվում են դրա անվտանգության մեջ համոզվելու մինչկլինիկական փորձարկումների ժամանակ, իսկ 2017 թվականին խոստանում են երեխա ծնել ամլությամբ տառապող տղամարդուց (վերցնելով նրա սպերմատոգոնիալ բջիջները եւ դրանցից բուծելով սպերմատոզոիդներ՝ արտամարմնային բեղմնավորման համար):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում