Խճանկար

ԱՄՆ-ում «անտեսանելի համազգեստ» են ստեղծել զինվորականների համար. Daily Mail

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում «անտեսանելի համազգեստ» են ստեղծել զինվորականների համար. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բանակը թեստավորում Է զինվորների համար «անտեսանելի համազգեստները», որոնց շնորհիվ նրանք կկարողանան գործնականում «անհետանալ» մարտադաշտից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին:

Նոր քողարկիչ զգեստները կպատրաստվեն հատուկ գործվածքից, որը փոխգործակցում Է լույսի հետ եւ կարող Է զինվորականներին գործնականում անտեսանելի դարձնել: Hyper Stealth Biotechnology Corporation ընկերությունը մշակել Է «սթելս» բացառիկ տեխնոլոգիան (քիչ նշմարելիության տեխնոլոգիա)՝ օգտագործելով նյութեր, որոնք վերաուղղորդում են Էլեկտրամագնիսական ալիքները եւ բեկում են լույսը: «Անտեսանելի զգեստի» նկատմամբ հիմնական պահանջներից մեկը ցանկացած եղանակային պայմաններում իր գործառույթը պահպանելու հնարավորությունն Է:

«Քամելեոն համազգեստն»՝ ադապտիվ ներկաքողարկման համակարգով, մշտապես կփոխի գույնը եւ նախշը՝ կախված շրջակա միջավայրից»,- ասված Է հոդվածում: Ինչպես հաղորդել Է հրատարակությունը, նոր գործվածքը կփորձարկվի մեկ տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում