Վիսկոնսինի կենդանաբանական այգում կենգուրուի ձագին գողացել են մոր պարկից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք Վիսկոնսինի նահանգի Գրինվիլ քաղաքի կենդանաբանական այգում գողացել են կարմիր կենգուրուի ձագին եւ չորս ուլիկների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC News հեռուստաալիքին: Ընդ որում կենգուրուի ձագին վերցրել են հենց մոր պարկից: Մայր կենգուրուն վերքեր է ստացել:

Կենդանիները կորել են մայիսի 6-ի առավոտյան, կենդանաբանական այգու աշխատողնեի ուժերով նրանց գտնելու փորձերը արդյունք չեն տվել:

Կենդանաբանական այգու սեփականատեր Դոնա Ուիլերը լրագրողներին հայտնել է, որ այստեղ իր աշխատելու 15 տարվա ընթացքում ոչ մի կենդանի չի կորել: Այժմ այգում կուժեղացվի կենդանիների նկատմամբ հսկողությունը:

Լուսանկարը` АР

Հայերեն Русский