Մարզային

Ոսկետափում բախվել են մեքենաները

1 րոպեի ընթերցում

Ոսկետափում բախվել են մեքենաները

ԱՐՏԱՇԱՏ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում մայիսի 10-ին ժամը 11:03-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ միջպետական ավտոճանապարհի 40-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 OT 755 եւ «ՎԱԶ 2101» մակնիշի 34 CO 244 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վարորդները՝ 1965 թվականին ծնված Ս.Ն.-ն եւ 1977 թվականին ծնված Դ.Ա.-ն տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ, նրանց վիճակը գնահատվել է բավարար: Իսկ «ՎԱԶ 2101»-ի ուղեւոր Գ.Ա.-ն հոսպիտալացվել է «Արարատ» ԲԿ-ում: Նրա վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում