Սպորտ

Մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային մրցաշարն ավարտվել է Լևոն Արոնյանի հաղթանակով

1 րոպեի ընթերցում

Մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային մրցաշարն ավարտվել է Լևոն Արոնյանի  հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կոնտրոնական տանն անցկացվել է հաղթանակի օրվան նվիրված, կայծակնային շախմատի տոնական մրցաշար:

7 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի հաղթող է ճանաչվել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Նրանից միայն կես միավորով է ետ մնացել այս օրերին Հայաստանում գտնվող ամերիկաբնակ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը: 3-րդ մրցանակը բաժին է հասել Հարություն Բարսեղյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում