«Նոր գիրք»-2/15. Կենդանարար հոգու և Արարատի գեղեցկության մասին գործեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք:

Ժամանակակից գրականություն

Նելլի Շահնազարյան, «Հոգին է կենդանարար... (Մի բուռ լույս)»

Նելլի Շահնազարյանի՝ ընթերցողի դատին ներկայացվող վիպակը ավետարանական «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհաննես, Զ, 64) մտքից է ստացել իր անվանումը: «Լույս դառնա հոգին», - ասում ենք: Ուրեմն, «Մի բուռ լույսը» նույն «Հոգին է կենդանարար…»: Մարդկային դժվար ճակատագրի բացահայտում է վիպակը՝ իր կառուցվածքային յուրահատկություններով: Նելլի Շահնազարյանը հեղինակ է հինգ գրքի: Նրա պիեսներից բեմադրվել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Թեհրանի թատերական համալսարանում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Նրա պատմվածքները թարգմանվել են 13 լեզվով: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Պատկերագիրք բանաստեղծություններով

Շմավոն Շմավոնյան, «Արարատ»

Գիրքն ընդգրկում է Շմավոն Շմավոնյանի այն ստեղծագործությունները, որոնք նա հեղինակել է 1993-2013թթ.: Պատկերագրքում Արարատ լեռը և հայրենական բնությունը պատկերող կտավներին զուգահեռ հայ և օտարազգի բանաստեղծների քառատողեր են զետեղված՝ նվիրված սրբազան լեռանը, որը ներշնչանքի աղբյուր է եղել բազմաթիվ նկարիչների, գրողների և արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչների համար: Գրքում պատմվում է նաև նկարչի կենսագրության հետաքրքիր դրվագները: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում