Գյումրիում հայկական և ռուսական զորքերը համատեղ շքերթ նվիրեցին Հաղթանակի 70-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսյան հաղթանակների առթիվ այսօր բազմամարդ էր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները նախ հարգելով Հայենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը՝ ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակի» մոտ: Անցած տարիների նման այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները:

Տոնական միջոցառմանը շնորհավորելով բոլորին` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ 70 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինենք թե՛ նրանց ում արյան գնով վաստակեցինք հաղթանակը եւ թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են: «Եթե մենք մեր հարգանքի տուրքը եւ վերաբերմունքը չունենանք այս մարդկանց հանդեպ, մենք մեծ սխալ կգործենք մեր հատագա սերնդի առաջ»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Ներկաներին ողջունեց եւ շնորհավորեց նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Դուք կռել եք այս հաղթանակը այսօրվա համար: Մոտ ինը հազար գյումրեցի մասնակցեց Մեծ Հայրենականին, բայց տուն վերադարձավ երեք հազարը: Պետք է գլուխ խոնարհենք զոհվածների հիշատակի առջև: Մենք հպարտ ենք , որ ապրում ենք Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի վետերանների եւ մասնակիցների կողքին»,- նշեց Գյումրու քաղաքապետը:

Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ Հայաստանի զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի՝ հակատանկային գնդի զինվորների համատեղ շքերթը: Շքերթին մասնակցում էին նաեւ ռուսական եւ հայկական զորքերի փողային նվագախմբերը:

Երեկոյան հուշահամալիրի տարածքում տեղի կունենա տոնական հրավառություն: Միջոցառումներ անցկացվում եմ մարզի գրեթե բոլոր համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, այդ միջոցառումները չեն սահմանափակվի միայն մայիսի 9-ով: Մարզի քաղաքային համայնքներից բացի, տոներին նվիրված բազմաբովանդակ ծրագրեր են նախատեսել նաև գյուղական համայնքները: «Հայաստանում չկա այդպիսի գյուղ, այդ թվում նաև Շիրակի մարզի գյուղերից, որ չունենա Մեծ Հայրենականի ու Արցախյան հերոսամարտի մասնակից: Դա է պատճառը, որ Եռատոնը մեծ հոգով է նշվում ամենուր: Սա մեծ հաղթանակ է: Անշուշտ, այս տարի Եռատոնի կիզակետում Հայրենականն է, բայց հայի համար Շուշին շատ ավելի կարևոր է՝ իր երկրի, իր հողերի ազատագրման համար: Կարևոր է այն երկրի համար կռվելը, որը հայրենիք է կոչվում և մեր պապերն իրենց կենսագրության վառ էջերը և կյանքը տվեցին, որ մենք այսօր ունենանք անկախ Արցախ, անկախ Հայաստան և այնպիսի կամքի ուժ, որ պատերազմներին դեմ առ դեմ կանգնենք ու ասենք ո՛չ»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին