Խճանկար

ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Բարաք եւ Միշել Օբամաների առաջին ժամադրության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Բարաք եւ Միշել Օբամաների առաջին ժամադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մտադիր են ֆիլմ նկարահանել երկրի նախագահ Բարաք Օբամայի եւ առաջին տիկին Միշել Օբամայի առաջին ժամադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը, արդեն հայտնի են «Southside with you» ֆիլմի գլխավոր դերակատարների անունները: ԱՄՆ առաջնորդին կմարմնավորի Փարքեր Սոյերսը, առաջին տիկնոջը` Տիկա Սամփթերը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում 1989թ-ին, երբ Բարաք Օբաման Հարվարդի իրավաբանական դպրոցում ստացել էր երկրորդ բարձրագույն կրթությունն ու աշխատում էր Sidley Austin ընկերությունում: Նրա ապագա կինը` Միշել Ռոբինսոնն այդ ժամանակ Օբամայի ղեկավարն էր: Ֆիլմի հիմքում ապագա ամուսինների առաջին ժամադրությունն է: Նրանք այցելում են Չիկագոյի արվեստի ինստիտուտ, այնուհետեւ դիտում են «Կատարիր, ինչպես հարկն է» ֆիլմն ու, ինչպես իր հուշերում խոստովանել է Օբաման, համբուրվել են պաղպաղակի խանութի մոտ: Նկարահանումների մեկնարկը կտրվի օգոստոսին: Ֆիլմի ռեժիսորը Ռիչարդ Տանն է:

Տեր եւ տիկին Օբամաներն ամուսնացել են 1992թ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում