Մոսկվայի բնակիչ Բագրատը օրեր շարունակ հետապնդել է Քանյե Ուեսթին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի բնակիչ Բագրատը մի քանի օր շարունակ հետապնդել է ռեփեր Քանյե Ուեսթին Երևանում, որպեսզի կարողանա նրա ինքնագիրն ունենա իր Yeezy Boost մարզակոշիկների նրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Complex-ը, դրանք ռեփերը թողարկել է Nike-ի հետ համատեղ: Ամերիկյան կայքը պատմում է, որ Բագրատը, տեղեկանալով Ուեսթի և Քիմ Քարդաշյանի Հայաստան ժամանելու մասին, շտապ մեկնել է Երևան: «Երիտասարդի առաջին երկու փորձերը հաջողությամբ չեն պսակվել. Քիմի ամուսինը անտեսել է Բագրատի խնդրանքը «Ծանոթություն Քարդաշյանների հետ» ռեալիթի-շոուի նկարահանման ժամանակ, իսկ այնուհետ Քանյեն անտեսել է երկրպագուներին, որոնք նրան սպասում էին հյուրանոցի մոտ: Հաջողությունը նրան ժպտացել է, երբ ծանոթներից մեկը տեղեկացրել է, թե որ ռեստորանում է ճաշում Ուեսթ-Քարդաշյան զույգը: Գործին խառնելով մեծանուն հարազատներին, Բագրատին հաջողվել է մտնել ռեստորան, և Ուեսթը ինքնագիրը թողել է Yeezy Boost-ի վրա»,- գրում է կայքը` հավելելով, որ երկրպագուն մի կոշիկը հանել է վաճառքի K'lekt ինտերնետ-տիրույթում: Կոշիկի գինը կազմում է 10 հազար դոլար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում