ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Պասսեյիկ շրջանի բնակչուհուերկվորյակ աղջիկները տարբեր հայրեր ունեն, ինչն ապացուցվել է ԴՆԹ-ի անալիզներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միիջազգային լրատվամիջոցները, Պասսեյիկ շրջանի դատարանը որոշում է կայացրել, որ Նյու Ջերսիի բնակիչը պետք է ալիմենտ վճարի միայն այն երեխայի համար, ում հայրն է ճանաչվել:
Աղջիկները ծնվել են 2013թ.-ի հունվարին: Երկվորյակների ծնողները ամուսիններ չեն եղել: 2014թ.-ի հոկտեմբերին սոցիալական ծառայությունների համայնքային գրասենյակը մոր անունից ալիմենտի միջնորդագիր է ներկայացրել: ԴՆԹ-ի անալիզները ցնցող արդյունքներ են ցույց տվել: Պարզվել է, որ տղամարդը ոչ թե երկվորյակների, այլ աղջիկներից միայն մեկի հայրն է:
Հայցի մեջ երեխաների մայրը նշել է, որ մեկ շաբաթում սեռական կապեր է ունեցել երկու տղամարդկանց հետ:
Դատարանի որոշմամբ՝ երկվորյակներից մեկի համար հայրը, ով հայտնի է արդեն, պետք է վճարի շաբաթական 28 դոլար, իսկ երկրորդ աղջկա հոր ինքնությունը հայտնի չէ: