Խճանկար

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին լրատվամիջոցներին խնդրել են հարգել իրենց անձնական կյանքը

1 րոպեի ընթերցում

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին լրատվամիջոցներին խնդրել են հարգել իրենց անձնական կյանքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին լրատվամիջոցներին զգուշացրել են անձնական կյանքի իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին:

Այս մասին տեղեկացնում է Sky News-ը: Ուիլյամի և Քեյթի մամուլի խոսնակի ստորագրությամբ համապատասխան նամակները Նորֆոլկի ոստիկանների միջոցով ուղարկվել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Նամակում դուքսն ու դքսուհին խնդրել են հարգել իրենց անձնական կյանքը: Նաև նշվել է, որ նախկինում արդեն դեպքեր են եղել, երբ պրոֆեսիոնալ լուսանկարիչները թագավորական ընտանիքին լուսանկարել են Անմեր Հոլում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ուիլյամը և Քեյթը իրենց երեխաների հետ պատրաստվում են մեկնել Անմեր Հոլում գտնվող իրենց նստավայր, որը գտնվում է Նորֆոլկում: Ուիլյամը և Քեյթը առաջիկա մի քանի շաբաթները կանցկացնեն այնտեղ:

Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի դուստրը՝ արքայադուստր Շարլոտան, լույս աշխարհ է եկել մայիսի 2-ին Լոնդոնի Ս. Մերի հիվանդանոցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում