Խճանկար

Ռուս զբոսաշրջիկների զգալի մասը նախընտրել է մայիսյան տոներն անցկացնել Երեւանում

1 րոպեի ընթերցում

Ռուս զբոսաշրջիկների զգալի մասը նախընտրել է մայիսյան տոներն անցկացնել Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օնլայն ամրագրման Oktogo.ru գործակալության տվյալներով, Երեւանն ԱՊՀ երկրների ցանկում երկրորդ ամենամեծ վարկանիշ ունեցող քաղաքն է, որտեղ նախընտրել են այցելել ռուս զբոսաշրջիկները մայիսյան տոներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, գործակալությունում հաշվել են մայիսի 1-11-ն ընկած հատվածում ռուս զբոսաշրջիկների կողմից ամրագրված հյուրանոցների թիվը: Համաձայն դրա, ԱՊՀ երկրների ցանկը գլխավորում է Մինսկը, երկրորդ հորիզոնականում Երեւանն է: Ցանկում են նաեւ Ալմաթան, Բաքուն, Կիեւը, Օդեսան, Քիշնեւը, Վիտեբսկը, Բրեստն ու Տաշքենդը:

Ըստ գործակալության, մայիսյան տոներին ռուս տուրիստները Երեւան են եկել հիմնականում 4 օրով եւ հյուրանոցում մնալու համար օրական վճարել 86 դոլար: Համեմատության համար Մինսկում ռուս զբոսաշրջիկները հյուրանոցի համար վճարել են 67, իսկ Ալմաթայում՝ 56 դոլար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում