Խճանկար

Բրիտանացի միլիոնատերն ընկերուհուն շոկոլադով լի լոգարան է նվիրել

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի միլիոնատերն ընկերուհուն շոկոլադով լի լոգարան է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի միլիոնատեր Դենի Լամբոն իր ընկերուհուն արտասովոր անակնկալ է մատուցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա նվիրել է լոգարան՝ լի հալած շոկոլադով: 250 լիտր տարողությամբ լոգարանը տասը րոպեի ընթացքում ծորակից լցվել է շոկոլադով: Ծորակը միացվել է հատուկ տաքացուցիչին, որը հալեցրել է շոկոլադա-կաթնային ծանգվածը:

Դենի Լամբոն շոկոլադե լոգարանի վրա ծախսել է 10 հազար ֆունտ ստեռլինգ: Նրա խոսքով՝ իր շոկոլադամոլ ընկերուհուն նման նվեր մատուցելու գաղափարը փոխառել է Կլեոպատրա թագուհուց, ով կաթի վաննաներ էր ընդունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում