ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրճի հատիկների կճեպը եւ մրուրը պարունակում են հզորագույն հակաօքսիդիչներ, որոնք օրգանիզմի վրա իրենց ներգործության ուժով մոտավորապես 500 անգամ ավելի ուժեղ են, քան կանաչ թեյի լուծամզուքը կամ վիտամին C-ն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են բժիշկներն այն հոդվածում, որը հրապարակվել Է Food Science and Technology հանդեսում:
«Բացի հակաօքիդիչներից, դրանք պարունակում են մեծ քանակությամբ մելանոիդիններ, որոնք բովելիս սուրճին տալիս են իրեն բնորոշ գույնը: Այդ միացությունները կարելի Է օգտագործել ախտածինների դեմ պայքարելու համար: Սակայն հակաօքսիդիչներից օրգանիզմը պաշտպանելու համար սուրճի ենթամթերքներն օգտագործելու նպատակով մենք պետք Է սովորենք հեռացնել մելանոիդինները, քանի որ դրանք ճնում են սուրճի բարերար ներգործությունը»,- ասել Է Խոսե Ռուֆիան Էնարեսը Գրանադայի (Իսպանիա) համալսարանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: