Խճանկար

Բրիտանացին համալսարանն ավարտել Է ընդունվելուց 35 տարի հետո

1 րոպեի ընթերցում

Բրիտանացին համալսարանն ավարտել Է ընդունվելուց 35 տարի հետո

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի թոշակառու Ռեյ Ռեդիկը համալսարանն ավարտել Է ընդունվելուց 35 տարի հետո: Արեւմտյան Սուսեքսի կոմսության 67-ամյա բնակիչը բակալավրի աստիճանն ստացել Է Բրայթոն քաղաքում (Արեւելյան Սուսեքսի կոմսություն) կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1963 թվականին Ռեդիկը, որն այդ ժամանակ 15 տարեկան Էր, թողել Է դպրոցը եւ ընդունվել աշխատանքի: 1980 թվականին նա սկսել Է տնտեսագիտության դասընթաց ուսումնասիրել Բաց համալսարանում: Ուսումնառության վեց տարուց հետո նա որոշել Է ակադեմիական արձակուրդ վերցնել, որը ձգվել Է 23 տարի:

2009 թվականին վերադառնալով ուսման, բացի տնտեսագիտական գիտակարգերից, Ռեդիկը որոշել Է ուսումնասիրել նաեւ իսպաներեն:

Նա պատմել Է, որ իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում հասցրել Է աշխատել հացթուխ եւ Թագավորական հրետանու հրաձիգ: Իր կարիերան Ռեդիկն սկսել Է վաճառողի պաշտոնից: «Ես թողեցի դպրոցը եւ սկսեցի առեւտրով զբաղվել, ինչպես բանվոր դասակարգի ընտանիքներից շատերի տղաները»,- նշել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում