Խճանկար

Սուրճի գործածումը 15 տոկոսով նվազեցնում Է մահվան վտանգը. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Սուրճի գործածումը 15 տոկոսով նվազեցնում Է մահվան վտանգը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրճի ամենօրյա գործածումն ավելի քան 15 տոկոսով նվազեցնում Է մահվան վտանգը միջին տարիքի եւ տարեց մարդկանց մոտ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ճապոնիայի Ուռուցքաբանական ազգային կենտրոնի՝ մայիսի 7-ին հրապարակված զեկույցում

Մասնագետները կատարել են ընդգրկուն հետազոտություն, որին մասնակցել Է 40-ից մինչեւ 69 տարեկան ավելի քան 90 հազար մարդ: Հարցվողներին առաջարկվել Է լրացնել իրենց ամենօրյա սննդաբաժնին վերաբերող հարցաթերթիկները: Դրանից հետո ուռուցքաբանական կենտրոնի աշխատակիցներն ստացված տեղեկատվությունը զուգադրել են վերջին 19 տարվա ընթացքում մահացության վերաբերյալ տվյալների հետ:

Արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ նրանց մոտ, ովքեր օրական 1 – 2 գավաթ սուճ են ըմպում, մոտ ժամանակներս մահանալու վտանգը նվազում Է 15 տոկոսով: Ըստ որում՝ օրական 3 – 4 գավաթ ըմպողների թվում այս ցուցանիշը նվազում Է 24 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում