Խճանկար

«ՎԿոնտակտե»-ն ժողովրդականությամբ առաջ Է անցել հեռուստաալիքներից

1 րոպեի ընթերցում

«ՎԿոնտակտե»-ն ժողովրդականությամբ առաջ Է անցել հեռուստաալիքներից

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԿոնտակտե»-ի լսարանը, TNS հետազոտական ընկերության տվյալներով, կազմել Է օրական 13,2 միլիոն եւ շաբաթական 20 միլիոն մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը հաղորդել Է ՌԻԱ Նովոստիին:

Հետազոտությանը մասնակցել են 12-ից մինչեւ 44 տարեկան մարդիկ, որոնք ապրում են 100 հազարից ավելի բնակչությամբ քաղաքներում:

Վարկանիշի երկրորդ տեղում Է հեռուստատեսային «Առաջին ալիքը»՝ օրական 10,9 միլիոն եւ շաբաթական շուրջ 20 միլիոն մարդ լսարանով:

Ռուսաստանում երկրորդ խոշորագույն սոցիալական ցանցը՝ «Օդնոկլասնիկի»-ն, հայտնվել Է 14-րդ տեղում՝ ՏՆՏ, «Ռոսիա 1», ՏՆՏ եւ «ՌԵՆ ՏՎ» հեռուստաալիքներից հետո՝ օրական 5,7 միլիոն եւ շաբաթական 10,4 միլիոն մարդ լսարանով:

Նրան հաջորդում են Facebook ցանցը՝ 1,5 միլիոն մարդ լսարանով, «Մոյ միր» ցանցը, որը պատկանում Է Mail.ru-ին՝ 1,2 միլիոն մարդ լսարանով եւ Instagram-ը՝ օրական 875 հազար մարդ լսարանով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում