Խճանկար

Արդեն 2040 թվականին Արկտիկան ամռանը կարող Է ազատվել սառույցներից, գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Արդեն 2040 թվականին Արկտիկան ամռանը կարող Է ազատվել սառույցներից, գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն արդեն 2040 թվականին կարող Է ամռան շրջանում լիովին ազատվել սառցածածկույթից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վաշինգտոնի «Դեյլի քոլեր» ցանցային հրատարակությանը, սա Է ԱՄՆ-ի Օվկիանոսի եւ մթնոլոտի հետազոտության ազգային վարչության մասնագետների նոր կանխատեսումը: Ըստ նրանց տեղեկատվության՝ անցած ձմռանն Արկտիկայում ավելի քիչ սառույցներ են եղել, քան ցանկացած այլ տարում արբանյակներով դիտարկումների ամբողջ ժամանակ:

Դրա հետ մեկտեղ, հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի Քատոնի անվան ինստիտուտի կլիմայագետ Չիպ Քլապենբերգերը կասկած Է հայտնել այս կանխատեսման հիմնավորված լինելու հարցում: Նա նաեւ ընդգծել Է, որ նման իրավիճակը չպետք Է առանձնահատուկ տագնապ հարուցի, քանի որ կան այն բանի բազմաթիվ ապացույցներ, որ անցյալում նման բան արդեն եղել Է, եւ ըստ որում սպիտակ արջերը եւ այնտեղի մնացած բոլոր կենդանիները կարողացել են ողջ մնալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում