Խճանկար

Վիթխարի քաղցկեղային ուռուցքով ձուկ են բռնել Փենսիլվանիայում

1 րոպեի ընթերցում

Վիթխարի քաղցկեղային ուռուցքով ձուկ են բռնել Փենսիլվանիայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի գետերից մեկում խոշոր քաղցկեղային ուռուցքով ձուկ են բռնել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBS News-ին: Ինչպես նշել են փորձագետները, ավելի վաղ, հատկապես գարնան վերջին եւ ամռան սկզբին, գետում իրենք հայտնաբերել են նման նորագոյացություններով միայն երիտասարդ ձկներ: Այդ կենդանիները սատկել են՝ նվազեցնելով հասունացած առանձնյակների թվակազմը:

Հասունացած փոքրաբերան պերկեսին (Micropterus dolomieu) բռնել են անցյալ տարի Սասկուեհանա գետում: Անսովոր նորագոյացություններով ձկան հետազոտություններով զբաղվել են երկու անկախ լաբորատորիաներ: Ինչպես ասված Է Փենսիլվանիայի նահանգի Ձկնորսական հանձնաժողովի՝ 2014 թվականի մայիսի 4-ի հաղորդագրության մեջ, լաբորատորիաները հանգել են այն եզրակացության, որ ձկան հետազոտվող նմուշի մոտ ուռուցքը չարորակ Է:

Ընդամենը, սկսած 2005 թվականից, փորձագետները հետազոտել են շուրջ 22 հազար հասունացած առանձնյակներ, եւ հայտնաբերվածը առաջինն Է դարձել՝ խիստ ատահայտված ուռուցքով: Դա, գիտնականների կարծիքով, ստիպում Է մտածել Փենսիլվանիայի բնապահպանական իրադրության մասին եւ ձեռնարկել ձկներին փրկելու միջոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում