Մարզային

Մարզադպրոցների սաներն արգենտինահայ բարերարի օժանդակությամբ ստացան մարզահագուստ

1 րոպեի ընթերցում

Մարզադպրոցների սաներն արգենտինահայ բարերարի օժանդակությամբ ստացան  մարզահագուստ

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ինը մարզադպրոցների տարբեր տարիքի բոլոր 1802 սաները «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ եւ արգենտինահայ Դեւեջյան ընտանիքի բարերարությամբ ստացել են մարզական հագուստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը,մարզահագուստը հատկացվել է մարզում գործող համայնքային ենթակայության 6, մարզային ենթակայության 1, հանրապետական ենթակայության 1 եւ «Սեւան» ԿՄԸ ենթակայությամբ գործող 1 մարզադպրոցներում պարապող բոլոր մարզիկների հաշվարկով, մարզադպրոցների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա: Մարզահագուստներն անուն առ անուն հատկացրել են «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի ներկայացուցիչները: Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի ներկայացմամբ՝ Գավառ քաղաքում մարզահագուստ ստացել են մարզային եւ քաղաքային մարզադպրոցների 295 մարզիկ, որի համար Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շնորհակալագրով է պարգեւատրել Դեւեջյան ընտանիքին:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում