Խճանկար

Արքայադուստր Շարլոտան ծնողների և եղբոր հետ քաղաքից դուրս կմեկնի

1 րոպեի ընթերցում

Արքայադուստր Շարլոտան ծնողների և եղբոր հետ քաղաքից դուրս կմեկնի

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայադուստր Շարլոտան առաջիկա օրերին եղբոր և ծնողների հետ քաղաքից դուրս կմեկնի:

Այս մասին գրում է The Daily Express-ը: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին նորածնի հետ առաջին մի քանի օրն անցկացրել են Քենսինգտոնյան պալատում: Նրանց հետ է եղել նաև Ուիլյամի և Քեյթի առաջնեկը՝ արքայազն Ջորջը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ տեղեկությունների, թագավորական ընտանիքը կմեկնի Նորֆոլքում գտնվող իրենց Անմեր Հոլ նստավայր:

Արքայազն Ջորջի ծնվելուց հետո Ուիլյամն ու Քեյթը մի քանի շաբաթ անցկացրել են դքսուհու ծնողների հետ Բերքշիրում: Այժմ նրանք որոշել են ուղևորվել Նորֆոլք: Հոդվածում նշվել է, որ Անմար Հոլը գրեթե երկու տարվա վերանորոգումից հետո նրանց համար իդեալական վայր կդառնա:

Ենթադրվում է, որ Ուիլյամը, Քեյթը, Ջորջն ու Շարլոտան այնտեղ կանցկացնեն մայիս ամիսը, հնարավոր է ևս որոշ ժամանակ:

Արքայադուստր Շարլոտային արդեն այցելել են տատիկները, պապիկները, Ելիզավետա Երկրորդ թագուհին: Նա ծնվել է 2015թ. մայիսի 2-ին լոնդոնյան Ս. Մերի հիվանդանոցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում