Խճանկար

ԱՄՆ-ում KOLD TV հեռուստաալիքի աշխատակիցն ազատվելու դիմումը գրել Է տորթի վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում KOLD TV հեռուստաալիքի աշխատակիցն ազատվելու դիմումը գրել Է տորթի վրա

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների KOLD TV հեռուստաալիքի հեռարձակման գծով տնօրեն Մարկ Հերմանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել Է տորթի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New York Daily News-ը: Արիզոնայի 28-ամյա բնակիչը, որն այլ քաղաք Է տեղափոխվում նոր աշխատանքի կապակցությամբ, այս կերպ ցանկացել Է մեղմել իր հեռանալու պատճառով գործընկերներին համակած տխրությունը:

Հերմանը պատմել Է, որ կարոտելու Է KOLD TV-ն եւ բոլոր նրանց, ում հետ բախտ Է ունեցել աշխատելու չորս տարվա ընթացքում: «Իմ գործընկերները եւ ես իրոք համախմբված թիմ Էինք: Կարծում եմ՝ տորթը մեր բաժանումը նվազ տխուր կդարձնի: Տորթ ուտելիս՝ պարզապես անկարելի Է տխրել»,- ընդգծել Է նա:

New York Daily News-ը գրում Է, որ Հերմանի գործընկերները վշտացել են՝ իմանալով նրա արձակման մասին, բայց ախորժակները չեն կորցրել եւ հյուրասիրությունից չեն հրաժարվել:

Հեռուստաալիքի աշխատակիցը տորթը պատվիրել Էր տեղական հրուշակարաններից մեկում: Դրա համար նա փուռ Էր ուղարկել Էլեկտրոնային նամակ՝ դիմումի տեքստով: Նշվում Է, որ քաղցրավենիքը պատրաստ Է եղել արդեն հաջորդ օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում