Թուրքիայի Սահմանադրական դատարանում մերժման դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը կդիմի ՄԻԵԴ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ազգային պահանջատիրությունը պահանջում է ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցում: Այս մասին Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթոիկոսը՝ խոսելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսորանը վերադարձնելու համար դատական հայց ներկայացնելու մասին: «Արմենպրես»-հաղորդմամբ` հարցեին, թե ինչ դրդապատճառներ են մղել Կիլիկիո կաթողիկոսությանը դատական հայց ներկայացնել Թուրքիայի սահմանադրական դատարան, Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքի մեր ուսման օրերից սկսած, Հայոց ցեղասպանությունը ու հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերատիրացումը մեր ամենօրյա ապրումների, տագնապի, մտածողության ու երազների անբաժանելի մասն էր: Այլ խոսքով` մեր հոգեմտավոր կազմավորման մեջ, մեր ազգային պահանջատիրությունը միշտ եղել է կարևոր գործոն: Բնականաբար երկու կարևոր ազդակներ մղել են մեր ժողովրդի իրավունքների վերականգնումը առանցքային ներկայություն դարձնելու մեր կյանքում. առաջին՝ սփյուռքյան իրականությունը, որը պարտրադրված իրավիճակ է ցեղասպանի կողմից, երկրորդ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արտաքսումը Սիսի իր դարավոր կաթողիկոսարանից: Մեր Ս. Աթոռն իր հայրապետների, միաբանների, ժողովական կառույցների ու թեմերի միջոցով առաջնահերթ կարևորություն է տվել մեր ազգային պահնաջատիրությանը: Չմոռանանք երբեք, որ մեր եկեղեցին ազգի եկեղեցին է և հոգևորի կողքին նաև ունի ազգային նկարագիր ու առաքելություն: Այժմ ազգի տագնապը նաև եկեղեցու տագնապն է, ազգի պահանջը՝ նաև եկեղեցու պահանջը: Դեռ հիշում ենք 1965-ին Հայոց ցեղասպանության հիսունամյակին որպես պատանի մեր արտասանած Դանիել Վարուժանի կիլիկյան ջարդերին նվիրված բանաստեղծությունը. ի դեպ, հիսուն տարի հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր պատգամը սկսել ենք նույն բառերով. «Պիտի գա հանուր կյանքի արշալոյսը վառ հագած և մենք զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նո՜ր արշալույս...»: Երբ սկսեցինք մոտենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մտածեցինք, թե ինչ պետք է անել, որ մեր ժամանակակից պատմության այս կարևոր հանգրվանը լինի եզակի, պատմական ու մեր հարյուր տարիների պահանջատիրական պայքարի առջև նոր հորիզոններ բացող ու նոր ընթացք ճշտող: Այս մտածմունքը մեզ մղեց 2012թ. Անթիլիասի մայրավանքում կազմակերպելու միջազգային համագումար «Ճանաչումից դեպի հատուցում թեմայով»: Համագումարին հրավիրեցինք միջազգային օրենքի ու ցեղասպանության 30 արտասահմանցի մասնագետների: Թե՛ հրապարակային քննարկումների, և թե՛ նրանց հետ մեր ունեցած առանձին զրույցների ընթացքում ցանկացանք իմանալ մեր պահանջատիրությունը իրավական շրջանագծի մեջ դնելու հնարավորությունները: Մասնագետների մոտեցումները ընդհանրապես երկդիմի էին, սակայն նշեցին, որ արժե նման հանդուգն քայլի դիմել: Մենք անձնապես համոզված էինք, որ տասնամյակներ ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքը նոր ընթացք կստանար՝ շեշտը դնելով հատուցման վրա: Հիրավի, միջազգային օրենքի համաձայն՝ ճանաչումն ու հատուցումն իրար հետ սերտորեն առնչվում են: Հետևաբար, այս մոտեցումով պետք է շարունակենք մեր աշխատանքը հարյուրամյակից հետո»:

Այն հարցին, թե ինչու կաթողիկոսարանի վերադարձի դատական հայցն ուղղակիորեն ներկայացվել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, կաթողիկոսը պատասխանել է. «Ցանկացած երկրի պարագայում, դատավարական կառույցը բաղկացած է նախադատ, վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններից: Մի շարք երկրներ ունեն նաև Սահմանադրական դատարան: Բնականաբար, յուրաքանչյուր դատարան իր գործունեության ու իրավասության սահմաններն ունի: Նկատի ունենալով, որ Սիսի քաղաքապետարանը մերժել է պարզ կալվածաթղթի պահանջը, իրավաբաններն անիմաստ են համարել դիմել տեղական դատարան և հայցը ներկայացվել է ուղղակի Սահմանադրական դատարան: Վերջինից մերժվելու պարագայում, պետք է կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դատական բոլոր փաստաթղթերը պատրաստվել են նաև այս հեռանկարով»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ կաթողիկոսարանի կայքում:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ