Մինչեւ 2030 թվականը ԵՄ-ի երկրների բնակչությանը ճարպակալման համաճարակ Է սպառնում. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության մի ամբողջ շարք երկրներում մինչեւ 2030 թվականը ճարպակալման համաճարակի բռնկում Է սպառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախազգուշացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

«Եվրոպային ընդգրկուն ճգնաժամ Է սպառնում»,- ասված Է ԱՀԿ-ի նյութերում, որոնք տրամադրվել են Ճարպակալման հիմնախնդիրների շուրջ Պրահայում ընթացող եվրոպական կոնգրեսի մասնակիցներին:

Ինչպես հաղորդել Է Բելգիայի Բելգա լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի փաստաթղթերը, Եվրամիության պետությունների թվում, ճարպակալման վտանգն առավել մեծ Է Իռլանդիայի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, Չեխիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչության շրջանում:

Այսպես, կանխատեսումային գնահատումների համաձայն՝ մինչեւ 2030 թվական Իռլանդիայում ավելորդ քաշ կունենա արական սեռի բնակչության 89 տոկոսը, նրանց 48 տոկոսը ենթակա կլինի ճարպակալման վտանգին: Կանանց թվում այս ցուցանիշը համապատասխանաբար կլինի 89 եւ 57 տոկոսի մակարդակում:

Ինչ վերաբերում Է Եվրամիության այն պետություններին, որոնց բնակչությանը ճարպակալման համաճարակ չի սպառնում, ապա փորձագետները դրանց թվում առանձնացնում են Նիդեռլանդները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում