ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 5-ին հրաժեշտի հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Սարա Էպրեխտի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև մի շարք օրակարգային հարցեր:
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել տիկին Էպրեխտի աշխատանքը Հայաստանում և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: