«Հայաստան» հիմնադրամի միջոցներով վերակառուցվում է Խաչարձան համայնքի դպրոցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Արտո եւ Հիլդա Կալչիյաններն այս անգամ հովանավորել են Հայաստանի Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցի վերակառուցումը: 2014թ. ամռանը գյուղում իրենց միջոցներով կառուցված բուժկետի ու բազմաֆունկցիոնալ սրահի բացման ժամանակ պարոն Կալչիյանը ստանձնել է նաեւ գյուղի դպրոցի վերակառուցումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, վերակառուցման եւ վերահատակագծման արդյունքում դպրոցը ձեռք է բերել ճաշարան, ունի նոր տանիք, դռներ ու պատուհաններ: Ընթանում են ներքին հարդարման աշխատանքները. դասասենյակներում հատակները պատվում են վինիլով, իսկ մնացած տարածքներում խտացված գրանիտե սալիկներով: Շենքը կապահովվի գազամատակարարմամբ եւ ջեռուցման համակագով:

Շնորհիվ նորոգման եւ կահավորման` ընթացիկ տարվա սեպտեմբերին դպրոցը նորովի կդիմավորի աշակերտներին: Հիմնադրամի՝ «Համակարգչային դասասենյակներ Տավուշի մարզի 72 դպրոցներին» ծրագրով էլ 2012թ-ին համարգչային տեխնիկա ու համապատասխան գույք է նվիրաբերվել կրթօջախին:

«Կալչիյան ընտանիքը համայնքի մշտական բարեկամն ու բարերարն է: Գյուղին կարեւոր կառույցներ նվիրելուց բացի, ամուսինները գյուղացիներին նաեւ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում.100.000-ական դրամ օժանդակություն են ստանում գյուղի նորածին ունեցող ընտանիքները, նախորդ տարի բարերարները մեր 65 դպրոցականներին պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեցին: Բարերար ընտանիքը նաեւ մեծապես հետաքրքրված է գյուղում մեղվաբուծությունը խթանելու հարցով»,-նշել է Խաչարձանի գյուղապետ Գագիկ Շահնազարյանը:

Սահմանամերձ այս համայնքը շուրջ 480 բնակիչ ունի, որոնցից մի մասը Ադրբեջանից գաղթածներ են:

Հայերեն English Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին