Խճանկար

Չինաստանում 126 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի քարացուկներ են գտել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում 126 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի քարացուկներ են գտել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիս - արեւելքի Լյաոնինի նահանգի գյուղերից մեկում հայտնաբերել են դինոզավր-զաուրոպոդի քարացած մնացորդներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին հաղորդել Է Սինհուա գործակալությունը:

Լյաոնինի նահանգի բրածոների պաշտպանության բյուրոյի փորձագետների տվյալներով՝ Չաոյանի քաղաքային օկրուգի գյուղերից մեկում գտնված քարացուկները պատկանում են 15-մետրանոց զաուրոպոդի, որն ապրել Է Կավճային դարաշրջանում:

Դինոզավրի քարացած մնացորդներն առաջինը հայտնաբերել Է տեղացի մի բնակիչ, երբ աշխատում Էր դաշտում: Բրածոների պաշտպանության տեղական բյուրոյի ղեկավար Սուն Յունշանի խոսքով՝ փորձագետները պլանավորում են մոտ ապագայում կազմակերպել խումբ, որն այդ վայրում կզբաղվի պեղումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում