ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ տեսել Է իր ծոռնուհուն՝ արքայադուստր Շառլոտային, որը ծնվել Է երեք օր առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել են արքունիքի ներկայացուցիչները, Նորին մեծությունը մայիսի 5-ին Քենսինգտոնի պալատում այցելել Է իր նորածին ծոռնուհուն եւ նրա եղբորը՝ արքայազն Ջորջին:
Թագուհու այցելությունը տեւել Է ավելի քան կես ժամ: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումը տեղի Է ունեցել ավանդական անգլիական թեյի սեղանի շուրջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առաջիկա օրերին արքայազն Ուիլյամը եւ նրա դքսուհի կինը երեխաների հետ միասին կուղեւորվեն Անգլիայի արեւելքի Նորֆոլկի կոմսություն, որտեղ գտնվում Է նրանց Anmer Hall մերձքաղաքային տունը: