ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի եւ Կուբայի միջեւ վերջին հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ կսկսեն լաստանավեր երթեւեկել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները թույլատրեց վերսկսել լաստանավային հաղորդակցությունը, որը 1960 թվականին ընդհատվել էր առեւտրական բռնարգելքի սահմանման պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
2014 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնը հայտարարել է Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին:
Արգելքի վերացումից հետո չորս ընկերություններ հայտարարել են լաստանավային փոխադրումներ կատարելու թույլատրագրեր ստանալու մասին:
«Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, մենք կարող ենք փոխադրումներն սկսել արդեն սեպտեմբերին»,- ասել է United Americas Shipping Services ընկերության նախագահ Ջոզեֆ Հինսոնը:
Ավելի քան 50 տարի առաջ խզված ամերիկա-կուբայական հարաբերությունների նորմալացման գործընթացը վերջին ամիսներին արագացել է, բարձրակետը դարձել է վերջերս Օբամայի անձնական ջերմ հանդիպումը Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ: