Մարզային

Ալժիրցի Կամել Դաուդը Գոնկուրյան մրցանակի Է արժանացել «Մերսո, հակահետաքննություն» վեպի համար

1 րոպեի ընթերցում

Ալժիրցի Կամել Դաուդը Գոնկուրյան մրցանակի Է արժանացել «Մերսո, հակահետաքննություն» վեպի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրցի գրող Կամել Դաուդը իր «Մերսո, հակահետաքննություն» գրքի համար մայիսի 5-ին հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի Է արժանացել «առաջին վեպ» անվանակարգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ որոշումը կայացրել Է մրցանակի ժյուրին:

Իր ստեղծագործության մեջ Դաուդը շարադրել Է ժամանակակից Ալժիրի եւ նրա հասարակության վերաբերյալ սեփական խորհրդածությունները: Գրքում ներկայացված պատմությունը մեծապես նմանվում Է Ալբեր Քամյուի «Օտարը» նշանավոր վեպի սյուժեին, որի գործողությունը տեղի Է ունենում Ալժիրում: Ավելի վաղ Դաուդի ստեղծագործությունն արդեն պարգեւատրվել Է Ֆրանսուա Մորիակի անվան (Prix Franois Mauriac 2014)եւ Ֆրանկոֆոնիայի հինգ մայր ցամաքների (Prix des Cinq Continents de la Francophonie 2014) մրցանակներով:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Գոնկուրյան մրցանակի ժյուրին այն շնորհել Է նաեւ այլ անվանակարգերում: 60-ամյա ֆրանսիացի Պատրիս Ֆրանցեսին այն ստացել Է «Եզակի թվի առաջին դեմքը» պատմվածքների ժողովածուի համար, «պոեզիա» անվանակարգում մրցանակը շնորհվել Է բելգիացի Վիլյամ Կլիֆին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում